Ամերիկանոն սուրճի պատրաստման ամերիկյան եղանակն է, որը իր մեջ ներառում է նույն էսպրեսսոն, ուղղակի էլ ավելի շատ ջրով: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, երբ ամերիկացի զինվորները հասան Իտալիա՝ նրանք սկսեցին փնտրել իրենց քիմքին համապատասխան ըմպելիք: Նրանք չեին կարող ըմպել էսպրեսսո, քանի որ այն թունդ էր և քիչ: Այդ իսկ պատճառով իտալացիները որոշեցին էլ ավելի շատ ջրով մեղմել թնդությունը և ավելացնել ըմպելիքի չափը, այն անվանելով Ամերիկանո: Սակայն չպատկերացնելով որ այն կդառնա Եվրոպայի ամենապահանջված ըմպելիքներից մեկը: Դասական ամերիկանոն էսպրեսսոյի կրկնակի չափաբաժինն է ավելացրած 120մլ տաք ջուր: