Չինական սուրճի սերմեր
- Գինը: 9.5 դր
-
Քանակ (գր)
remove addshopping_cart Out of stock
- Բրենդ: Coffeine
- Կոդ: 490
Գները նշված են 1գր համար , նվազագույն պատվերը 50գր :
Չինական սուրճի հատիկներ - բուժիչ ֆիտոթեյ Կասսիա Տորայի սերմերից, որը դեռ հնուց մեծ համբավ ուներ Հարավ - արևելյան Ասիայի բնակիչների կողմից ՝ իր բուժիչ հատկությունների համար: Չինական սուրճի հատիկները մաքրում են օրգանիզմը, վերականգնում են երիկամների, լյարդի, աղիների աշխատանքը, կարգավորում են ճնշումը և մաքրում են խոլեստերինը:
Թրմել 10-15 րոպե 95°ջրում:
Կասիա Տորան մինչև մեկ մետր բարձրության հասնող բույս է, որն աճում է տաք կլիմա ունեցող երկրներում, ինչպիսիք են Աֆրիկան և Ասիան: Այլ կերպ նրան անվանում են նաև Չինական սուրճի հատիկներ:Կասիա Տորան բուժիչ ֆիտոթեյ է, որը դեռ հնուց հայտնի է իր բուժիչ հատկություններով: Կասիա տորան իր մեջ պարունակում է կալցիում, գլյուկոզա, վիտամին A, կարոտին, ցինկ, պղինձ, սելենիում և այլ նյութեր:
Առաջին հերթին Կասիա Տորան օգտագործվում է լյարդը մաքրելու, տեսողությունը բարելավելու համար, ինչպես նաև որպես միզամուղ և լուծողական: Այս սերմերի օգտագործումը բարելավում է անոթների վիճակը՝ նվազեցնելով խոլեստերինի քանակը արյան մեջ: Կարգավորում է ճնշումը: Նպաստում է նիհարեցմանը:
Բացի նշված դրական հատկանիշներից, նշենք նաև.
-օրգանիզմի կայունությունը վիրուսների և մրսածության դեմ,
-օրգանիզմում առկա մանրէների վերացումը,
-աղիքային վարակների դեմ պայքարը,
-ազդեցությունը նյարդային համակարգի վրա (մեծ քանակության ժամանակ ակտիվացնող, և հանգստացնող` փոքր քանակի դեպքում):
-գլխացավերի բուժում:
Հարկ է իմանալ, ինչպես ճիշտ թրմել Չինական սուրճի հատիկները.
-250մլ. եռման ջրին ավելացնել 2թ.գ սերմ,
-թրմել 15 րոպե:
Արդյունքում սերմերի մեջ առկա նյութերն անցնում են հեղուկի մեջ և ստացվում է բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված թուրմ: Օգտագործելիս սերմերին պարբերաբար պետք է ավելացնել ջուր: Կարելի է թրմել 3-4 անգամ:
Հակացուցումներ
Ճիշտ օգտագործելու դեպքում (շաբաթը 2-3 օր) Կասիա Տորան անվնաս է: Խորհուրդ է տրվում խմել օրվա մեջ հիմնական սնունդն օգտագործելու հետո:
Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին, կրծքով կերակրողներին,ինչպես նաև աղիքային բորբոքումների, սիրտ-անոթային պաթալոգիաների, երիկամային հիվանդությունների ժամանակ: