Չիան իրենից ներկայացնում է սպիտակ, սև և շականակագույն, առանց հոտի և համի սերմեր, որոնք փքվում են ջրում և ստացվում է դոնդողանման զանգված՝ օժտված բազմաթիվ օգտակար հատկություններով: Սերմերը կարելի է ավելացնել աղցանների, խավարտների, խորտիկների, սմուզիների, կաթնաշոռերի, յոգուրտների և հյութերի մեջ: Չիայի սերմերից ստանում են ալյուր և յուղ: Հիանալիորեն համադրվում են ցանկացած համեմունքի հետ:
Հարյուրավոր տարիներ Լատինական և Հարավային Ամերիկայի բնիկները՝ մայաները, ացտեկներն ու ինկերը, օգտագործել են չիայի սերմերը որպես առօրյա սնունդ՝ եգիպտացորենի և լոբու հետ հավասար:
Առաջին նշումներն այս սերմերի մասին հանդիպում են դեռևս մ.թ. ա. 2006-ին: Դրանք ոչ միայն կազմում էին ացտեկների առօրյա սննդի, այլև ծիսակատարությունների մի մասը: Այս սերմերով վճարում էին նաև տուրք հոգևորականներին և ազնվականությանը:
Պատերազմների ժամանակ ացտեկների զինվորները սնվում էին չիայի սերմերով, քանի որ այն նրանց հաղորդում էր ուժ և կայունություն: Մեկ գդալ չիան նրանց թույլ էր տալիս դիմադրել երկարատև տեղափոխություններին:
Չիայի սերմերը( իսպանական շալֆեյ) իրենցից ներկայացնում են մանր, փայլուն հատիկներ, որոնք ունեն հետաքրքիր նախշեր, լինում են շականակագույն, սև, սպիտակ գույների, չունեն ոչ հոտ, ոչ համ, փքվում են ջրում և վերածվում են դոնդողանման զանգվածի, օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով: Պարունակում են մոտ 40% յուղ, 20 % սպիտակուցներ և 0% խոլեստերին:
Չիան պարունակում է մեծ քանակությամբ ցելյուլոզա, հակաօքսիդանտներ, B 3, B 2, B 1 վիտամիններ, կալցիում, երկաթ, կալիում, ցինկ, սննդային մանրաթելեր և այլն: Ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա-3, ավելի շատ քան ձուկը և ցանկացած այլ հացահատիկեղեն:
100 գրամ չիային համապատասխանում են.
-545 մլ կաթը, որպես կալցիումի աղբյուր,
-294 գր վարսակը, որպես ցելյուլոզայի աղբյուր,
-900 գր նարինջը, որպես հակաօքսիդանտների աղբյուր,
-178 գր բանանը, որպես կալիումի աղբյուր,
-992 գր սաղմոնը, որպես Օմեգա-3-ի աղբյուր,
-216 գր ընկուզեղենը, որպես մագնեզիումի աղբյուր,
-400 գր սպանախը, որպես երկաթի աղբյուր:
Չիայի սերմերը կարելի է ավելացնել աղցաններին, նախուտեստներին, սմուզիներին, կաթնաշոռին, յոգուրտներին և հյութերին: Շատ բաղադրատոմսերում կարող է փոխարինել ձվին (1 ձվի փոխարեն օգտագործվում է 1 ճաշի գդալ չիա): Չիայից ստանում են ալյուր, որից պատրաստվում է հաց կամ խառնում են այլ ալյուրների հետ:
Ծլած սերմերն օգտագործում են սառը նախուտեստների և աղցանների մեջ: Հիանալիորեն համադրվում է ցանկացած համեմունքի հետ:
Ինչ ազդեցություն կարող է ունենալ չիայի սերմերի օգտագործումը.
- Կարգավորում է սիրտ- անոթային համակարգի աշխատանքը,
-Նվազում է խոլեստերինի քանակը արյան մեջ,
-Չիան ստեղծում է կուշտ լինելու զգացողություն, ինչի արդյունքում էլ ցանկանում ես քիչ ուտել, դրա համար էլ շատ օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:
-Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը,
-Կարգավորվում է օրգանիզմի կշիռը, իհարկե ճիշտ սնունդ և շատ ջուր օգտագործելու դեպքում:
-Ամրապնդվում են ատամները, ոսկորները :
Հակացուցումներ
-Չիայի շատ օգտագործումը կարող է նպաստել գազերի առաջացմանը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր:
-Հնարավոր է սուր ալերգիկ ռեակցիաներ, ինչն արտահայտվում է փորլուծության, դժվարացած շնչառության, մաշկային ցաների տեսքով:
-Խորհուրդ չի տրվում ցածր ճնշման ժամանակ,
-Չի կարելի օգտագործել չիայի սերմերը, եթե օգտագործվում է ասպիրին,
Քանի որ չկան լուրջ հետազոտություններ չիայի սերմերի օգուտի կամ վնասի վերաբերյալ, խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին այն օգտագործել:
Չիայի սերմերը, հայտնվելով օրգանիզմում, երկար ժամանակ վերացնում են քաղցի զգացողությունը, քանի որ հեղուկի հետ շփման ժամանակ մեծանում են մոտ 12 անգամ: Խորհուրդ է տրվում օրվա մեջ օգտագործել մոտ 2 ճ. գ. չիա: