Կանաչ թեյ իմբիրով

(0)
  • Գինը: 12.5 դր
  • Քանակ (գր)
    remove add
    shopping_cart Out of stock
  • Բրենդ: Coffeine
  • Կոդ: 170

Գները նշված են 1գր համար , նվազագույն պատվերը  50գր:  

Չինական կանաչ թեյ սենչա, կիտրոնի քերուկով և կիտրոնաթփով, կոճապղպեղի կտորներով , մարգարտածաղկի ծաղիկներով և թարմացնող  յուրահատուկ բույրով  : Թրմել 3 - 5 րոպե ,  80° ջրում:

Կոճապղպեղով թեյը՝ արևելյան երկրներում ընդունված է եղել օգտագործել քաշի նվազեցման համար: Կոճապղպեղը ամենաօգտակար համեմունքներից մեկն է և նրա արմատները, հին ժամանակներում, իր արժեքով հավասար է եղել ոսկուն: Տիբեթյան վանականների համոզմամբ կոճապղպեղով թեյը խթանել է արյան շրջանառության և նյութափոխանակության գործընթացներին: Ավանդական բժշկությունն ու ժամանակակից դիետոլոգիան բացահայտել են, որ կոճապղպեղում առկա եթերային յուղերը խթանում են քաշի նվազեցմանը և նյութափոխանակության գործընթացին, ինչի արդյունքում կոճապղպեղով թեյը գտել է լայն տարածում: Այն նաև օրգանիզմից արտանետում է ավելորդ հեղուկը, ճարպերը և կարգավորում է ախորժակը:

Կանաչ թեյն իր մեջ առկա օգտակար հատկություններով նույնպես խթանում է քաշի նվազեցմանը և օրգանիզմի մաքրմանը:Կոճապղպեղով կանաչ թեյ սենչան, որն իր մեջ ունի նաև լիմոնի քերուկ՝ շատ էֆեկտիվ է ազդում ավելորդ քաշի վերացմանը:Այն թրմելիս զգացվում է կոճապղպեղի, լիմոնի և մեղրի համային երանգները: Սա համային դասական համադրություն է և այն կարելի է ըմպել օրվա յուրաքանչյուր ժամին, բայց ոչ քնելուց առաջ:

Կոճապղպեղով կանաչ թեյի օգտակար կողմերը

.հարստացնում է օրգանիզմը վիտամիններով, մակրո և միկրո օգտակար տարրերով:

. ունի ակտիվացնող, ցավազրկող, հակաբորբոքային և բուժիչ հատկություններ:

. բարելավում է մարսողական համակարգը, նյութափոխանակությունը, ինչպես նաև արյան մատակարարումը օրգան համակարգերին:

. արտանետում է օրգանիզմից ավելորդ հեղուկը, կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, նպաստում է օրգանիզմի մաքրմանը և երիտասարդացմանը:

. պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք խոչընդոտւմ են չարորակ ուռուցքների զարգացմանը և օրգանիզմի վաղաժամ ծերացմանը:

. կոճապղպեղով թեյի բացառիկ հատկությունների շնորհիվ կարգավորվում է արյան գլյուկոզան, ինչի արդյունքում տեղի չի ունենում ինսուլինի կտրուկ տատանումներ:

 

                                                      Հակացուցումներ

Չնայած իր բարձր էֆեկտիվությանն ու օգտակար հատկություններին, այս թեյն ունի նաև իր ոչ այնքան օգտակար կողմերը:

. Խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի խոց, գաստրիտ և այլ նմանատիպ հիվանդություններ, ինչպես նաև արյունահոսության հետ խնդիրներ ունեցողներին, քանի որ կոճապղպեղը ջրիկացնում է արյունը:

. Բժիշկները նաև խորհուրդ են տալիս հղի և կերակրող կանանց զերծ մնալ կոճապղպեղով  կանաչ թեյի օգտագործումից: 

.Խորհուրդ չի տրվում նաև այն օգտագործել բարձր ջերմության ժամանակ, քանի որ այն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը կարող է բերել հիվանդի վիճակի վատթարացմանը:

Ինչպես նաև խորհուրդ չի տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ կոճապղպեղով կանաչ թեյն ունի ակտիվացնելու հատկություն, ինչը կարող է առաջացնել անքնություն:

Այսպիսով կոճապղպեղով կանաչ թեյը յուրահատուկ ըմպելիք է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից, կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արտանետում է օրգանիզմից ավելորդ հեղուկը և ճարպերը, մի խոսքով ասած ծերանալուց և հիվանդանալուց զերծ մնալու հիասքանչ ըմպելիք և միջոց:

 

Վարկանիշ

0 կարծիքներ
keyboard_arrow_up