Եղեգնաշաքար

(0)
  • Գինը: 4.95 դր
  • Քանակ:
    remove add
    shopping_cart Out of stock
  • Unit: գր
  • Բրենդ: Տաբկոֆ
  • Կոդ: 341

Գները նշված են 1գր համար, նվազագույն պատվերը  50գր:

Եղեգնաշաքարը համարվում է ամենահին քաղցրավենիքներից մեկը: Դեռևս մ.թ.ա 3-րդ դարում այն հայտնի էր հին Հնդկաստանում, որտեղ բամբուկանման բույսից մարդիկ սկսեցին ստանալ քաղցրահամ հատիկ շաքարներ:Այնուհետև Հնդկաստանի՝ Գանգայի հովիտներից շաքար-բույսերը տեղափոխվեցին Չինաստան:
Եղեգնաշաքար  ստանալու համար վերը նշված բույսերը երկար ժամանակ մշակվում է , եւ ապա ենթարկվում գոլորշիացման հատուկ եղանակներով: Եղեգնաշաքարի  կալորիականությունը կազմում է 398 կկալ 100 գրամի մեջ:
Եղեգնաշաքարը յուրահատուկ քաղցրություն է հաղորդում սուրճին, թեյին, շոկոլադին, մրգային եւ հատապտղային հյութերին, ինչպես նաև  ջեմերին, մուրաբաներին, մրգային պահածոներին: 

Եղեգնաշաքարը հիմնականում օգտագործում են սուրճի եւ թեյի գուրմանները, քանի որ այն ավելացնելիս կամ համատեղելիս ի տարբերություն սովորական շաքարավազի  այն չի փոխում ըմպելիքի համը, ընդհակառակը տալիս է կարամելի հետհամային բույր: Այն նաև անփոխարինելի քաղցրավենիք է լայն ճանաչում ունեցող << Հեմինգուեյ >> կոկտելի համար, ինչին նույնպես տալիս է հաճելի կարամելային բույր:

Վարկանիշ

0 կարծիքներ

Հարակից Ապրանքներ

keyboard_arrow_up