Ռոբուստա Ինդոնեզիա 19-20

  • Գինը: 2.5 դր
  • Քանակ (գր)
    remove add
    shopping_cart Out of stock
  • Բրենդ: Տաբկոֆ
  • Կոդ: 453

Գներն նշված են 1գր համար, նվազագույն պատվերը 50գր:

Ռոբուստային բնորոշ հարուստ կոֆեինով, զգալի դառնությամբ և թնդությամբ, մուգ շոկոլադի հետհամային զգացողությամբ սուրճ:

 

Ինդոնեզական սուրճը կարողացավ անել անհնարինը՝ ետին պլան մղելով արաբիկային: Եվ միայն այդ հանգամանքը ցանկություն է առաջացնում անդրադառնալ այս երկրի սուրճի պատմությանը, որի ուսումնասիրությունից հետո, թերևս հետաքրքրությունից ելնելով, ցանկություն կառաջանա փորձել այն:

Սուրճի ծառերն Ինդոնեզիա են բերվել հոլանդացիների կողմից XVII դարի կեսերին և մշակվել են տեղի աբորիգենների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: 1712 թվականին Ամստերդամում վաճառվել է առաջին սուրճը Յավայից և այդ տարվանից սուրճի արտադրության բնագավառում Ինդոնեզիան զարգացնելով իր արտադրանքը ՝ ապահովում է շատ երկրների պահանջարկը:Սակայն  XIX-րդ դարի վերջերին բոլոր պլանտացիաները ոչնչանում են  ժանգային բորբոսի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինդոնեզացիներն Աֆրիկայից բերում են  ռոբուստայի ծառերը, որոնք չէին վախենում այդ հիվանդությունից: 

Մեր օրերում ինդոնեզական սուրճի արտադրության 90 % կազմում  է ռոբուստան, իսկ մնացածը՝  արաբիկան, հազվադեպ հանդիպող սուրճ լիբերիկան և այնպիսի հիբրիդներ, ինչպիսիք են տիպիկան և կատիմորը:  Հարկ է նշել նաև, որ Ինդոնեզիան հանդիսանում է ողջ աշխարհում հայտնի պրեմիում դասի,  սուրճ Կոպի Լյուվակի հայրենիքը: Այս յուրահատուկ սուրճի տեսակին մենք իհարկե  կանրադառնանք մեր մյուս հոդվածներում, կծանոթացնենք ձեզ այս փոքրիկ կենդանիներին, կուսումնասիրենք պատրաստման տեխնոլոգիաները;

Բնական ինդոնեզական ռոբուստայից պատրաստված սուրճն ունի մուգ, համարյա սև գույն, հագեցած բույր և խիտ փրփուր <սեր>,  տտիպ, դառը երանգներով բարդ համ, որի մեջ զգացվում են դառը շոկոլադի և հունական ընկույզի համերը:

 

Ռոբուստայի մեջ առկա կոֆեինի մեծ քանակությունը (մոտ 2.8% անգամ շատ, քան արաբիկայում) և մի շարք կենսաբանական ակտիվ նյութերը հարստացնում են նրան հակաօքսիդանտներով և ունեն ակտիվացնելու ուժեղ հատկություն: Հետևաբար, եթե դուք ցանկանում եք օրը սկսել ակտիվ և առույգ, ցանկալի է առավոտը դիմավորել մեկ բաժակ իրական ինդոնեզական ռոբուստայով: Հարկ է նշել, որ Հայաստանում շատերը նախընտրում են հենց այս սուրճը: Մեզ մոտ դուք կգտնեք ինդոնեզական ռոբուստայի տարբեր չափերի հատիկներ սկսած 16-18, 18-19, 19-20-ից՝ հասնելով մինչև հատընտիր Մարագոջիպ տեսակը: Եվ այսպիսով, ունենալով մանր, միջին, և խոշոր հատիկներ, թույլ, միջին, և մուգ բովածության աստիճան, մենք վստահ կասենք - մեզ մոտ դուք կգտնեք ձերը: 

 

keyboard_arrow_up