Չինական սուրճի սերմեր

(0)
  • Գինը: 9.5 դր
  • Քանակ:
    remove add
    shopping_cart Out of stock
  • Unit: գր
  • Բրենդ: Coffeine
  • Կոդ: 490

Գները նշված են 1գր համար , նվազագույն պատվերը  50գր :

Չինական սուրճի հատիկներ - բուժիչ ֆիտոթեյ Կասսիա Տորայի սերմերից, որը դեռ հնուց մեծ համբավ ուներ Հարավ - արևելյան Ասիայի բնակիչների կողմից ՝ իր բուժիչ հատկությունների համար: Չինական սուրճի հատիկները մաքրում են օրգանիզմը, վերականգնում են երիկամների, լյարդի, աղիների աշխատանքը, կարգավորում են ճնշումը և մաքրում են խոլեստերինը:

Թրմել 10-15 րոպե 95°ջրում: 

 

 

 

Կասիա Տորան մինչև մեկ մետր բարձրության հասնող բույս է, որն աճում է տաք կլիմա ունեցող երկրներում, ինչպիսիք են Աֆրիկան և Ասիան: Այլ կերպ նրան անվանում են նաև Չինական սուրճի հատիկներ:Կասիա Տորան բուժիչ ֆիտոթեյ է, որը դեռ հնուց հայտնի է իր բուժիչ հատկություններով: Կասիա տորան իր մեջ պարունակում է կալցիում, գլյուկոզա, վիտամին A, կարոտին, ցինկ, պղինձ, սելենիում և այլ նյութեր:

Առաջին հերթին Կասիա Տորան օգտագործվում է լյարդը մաքրելու, տեսողությունը բարելավելու համար, ինչպես նաև որպես միզամուղ և լուծողական: Այս սերմերի օգտագործումը բարելավում է անոթների վիճակը՝ նվազեցնելով խոլեստերինի քանակը արյան մեջ: Կարգավորում է ճնշումը: Նպաստում է նիհարեցմանը:

Բացի  նշված դրական հատկանիշներից, նշենք նաև.

-օրգանիզմի կայունությունը վիրուսների և մրսածության դեմ,

-օրգանիզմում առկա մանրէների վերացումը,

-աղիքային վարակների դեմ պայքարը,

-ազդեցությունը նյարդային համակարգի վրա (մեծ քանակության ժամանակ ակտիվացնող, և հանգստացնող` փոքր քանակի դեպքում):

-գլխացավերի բուժում:

Հարկ է իմանալ, ինչպես ճիշտ թրմել Չինական սուրճի հատիկները.

-250մլ. եռման ջրին ավելացնել 2թ.գ սերմ,

-թրմել 15 րոպե:

Արդյունքում սերմերի մեջ առկա նյութերն անցնում են հեղուկի մեջ և ստացվում է բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված թուրմ:  Օգտագործելիս սերմերին պարբերաբար պետք է ավելացնել ջուր: Կարելի է թրմել 3-4 անգամ:

Հակացուցումներ

Ճիշտ օգտագործելու դեպքում (շաբաթը 2-3 օր)  Կասիա Տորան անվնաս է: Խորհուրդ է տրվում խմել օրվա մեջ հիմնական սնունդն օգտագործելու հետո:

Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին, կրծքով կերակրողներին,ինչպես նաև աղիքային բորբոքումների, սիրտ-անոթային պաթալոգիաների, երիկամային հիվանդությունների ժամանակ:

 

Վարկանիշ

0 կարծիքներ
keyboard_arrow_up