Կապուչինոն նույնպես իտալական ծագում ունեցող ըմպելիք է, որն իր մեջ ներառում է սուրճ և կաթ, հաճախ ավելացնում են օշարակ և վերին շերտին ստանում կաթնային յուրահատուկ փրփուր: Այն իտալացիները հիմնականում օգտագործում են նախաճաշին: Կապուչինո ըմպելիքը մտածել է Գրենոբլ քաղաքի բնակիչ պրն Մոնենը 1685թ.:
Այն իր մեջ ներառում է 1/3 էսպրեսսո, 1/3 եփված տաք կաթ, 1/3 կաթնային փրփուր: Ըմպելիքի վերին շերտի կաթնային փրփուրը պահպանում է կապուչինոյի տաքությունը ավելի երկար քան այն ըմպելիքները, որոնք չունեն նման փրփուրային վերին շերտ:
Խորհուրդ է տրվում կապուչինոն ըմպել առանց շաքարավազի, քանի որ ըմպելիքում առկա տաք կաթը հաղորդում է կապուչինոյին քաղցրություն, ինչն էլ ձեռք է բերում եփվելուց 60-65° ջրում: