Արաբիկա Ռոբուստա Մոկկա

(0)
  • Գինը: 3.5 դր
  • Քանակ:
    remove add
    shopping_cart Out of stock
  • Unit: գր
  • Բրենդ: Տաբկոֆ
  • Կոդ: 1005

Գներն նշված են 1գր համար, մինիմալ պատվերը  50գրամ:

Արաբիկայի և ռոբուստայի ֆիրմային խառնուրդ, նախատեսված ՄՈԿԿՈ սուրճի սիրահարների համար:

.Եթե սուրճի խառնուրդի համար սուրճը եփվում է ջեզվեյում, ապա այլ բաղադրիչների հետ խառնելուց առաջ անհրաժեշտ է սուրճը քամել:

.Մոկկո սուրճը իրականում համարվում է շերտավոր, այդ պատճառով էլ բաղադրիչները անհրաժեշտ է ավելացնել այն հերթականությամբ, որը նշված է բաղադրատոմսի վրա և պետք է լինել շատ զգույշ, որպեսզի շերտերը միմյանց չխառնվեն: Որպես կանոն Մոկկո սուրճը մատուցում են դարչինով կամ քերած շոկոլադով:

Մոկկո սուրճի պարզ բաղադրատոմս.

Բաղադրիչներ:

.Մոկկա սուրճ-50մլ.

.շաքար կամ օշարակ-ըստ ճաշակի

.կաթ-50մլ.

.դառը շոկոլադ-60գր.

.հարած սերուցք-ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակ.

1.Եփել սուրճը Ձեր նախընտրած եղանակով: Կարելի է օգտվել նաև սուրճի ապարատից և պատրաստել էկսպրեսսո,

2. Տաք սուրճի մեջ ավելացրել շաքար ըստ ճաշակի,

3.Շատ կամաց կրակի կամ գոլորշու վրա հալեցնել 50 գր. շոկոլադ,

4.Տաքացնել կաթը ,առանց եռման հասցնելու, որպեսզի չառաջանա փրփուր,

5.Բաժակի մեջ լցնել հալեցված շոկոլադը, հետո կաթն ու սուրճը,

6.Զարդարել հարած սերուցքով և քերած շոկոլադով:

​Սա Մոկկա սուրճի ամենատարածված բաղադրատոմսն է: Այն համարվում է դասական: 

Վարկանիշ

0 կարծիքներ
keyboard_arrow_up